Posted in Ընթերցանություն

Արքայազն անունով պինգվինի մասին-Դոնալդ Բիսետ

Մի փոքր պինգվին կար: Թագավորական ընտանիքի պիգվիններից էր, անունն էլ Արաքայազն էր: Էս պինգվինը դեռ չէր ծնվել, ձվի մեջ նստած մտածում էր՝ ինչ անի, որ շուտ լույս աշխարհ գա: Ձանձրացել էր ձվի մեջ պարապ-սարապ նստելուց, ուզում էր շուտ դուրս գալ, խաղալ ուրիշ պինգվինների հետ:
Նա կտուցով խփեց կեղևին, հետո՝ ոտքով: Հետո ամբողջ ուժով թմբուկի նման սկսեց հարվածել: Մեկ էլ՝ ճա՛ք, ու կճեպը կոտրվեց:
Վա՜յ, վերջապես ծնվեց:
Մայր-պինգվինը նայեց նրան և աչքերին չհավատաց:
-Այ քեզ բան, -մտածեց նա,-այս երեխան ինչո՞ւ է շագանակագույն: Թագավորական բոլոր պինգվինների մեջքի փետուրները սև են, իսկ փորի փետուրները՝ սպիտակ: _Տեսնես՝ եթե շագանակագույն ներկը լվանամ, պինգվինը սև ու սպիտակ կդառնա՚՞:
Մայր-պինգվինը փորձեց մատով քերել Արքայազնի փետուրների ներկը, բայց բան դուրս չեկավ: Արքայազնը ոնց շագանակագույն եղել էր, այդպես էլ մնաց:
—Իմացա՜,- ասաց մայր-պինգվինը և դարակից հանեց մեղրի ամանը:
Նա մեղր քսեց պինգվինի վրա և կանչեց Մրթմրթան անունով սպիտակ արջին, որ նա լպստի պինգվինի վրայի մեղրը, մեղրի հետ էլ՝ շագանակագույն ներկը: Մրթմրթանն հաճույքով գործի անցավ:
-Վա՜յ, խուտուտ է գալիս,-ծիծաղում էր պինգվինը:
Բայց արջը դրան ուշադրություն չէր դարձնում և շարունակում էր լպստել մեղրը: Երբ լպստեց-վերջացրեց, մայր-պինգվինը տեսավ, որ Արքայազնը ոնց շագանակագույն եղել էր, այդպես էլ մնաց:
Այդ ժամանակ Մրթմրթանն ասաց.
-Թող պինգվինը բարձրանա ձյունով ծածկված բլուրի վրա, հետո վերևից ներքև գլորվի: Գուցե ձյունը մաքրի շագանակագույն ներկը:
Պինգվինը բարձրացավ բլուրը և գլորվեց ներքև: Գլորվեց ներքև, թափ տվեց իրեն, նայեց՝ ոնց շագանակագույն եղել էր, այդպես էլ մնաց:
-Գնանք տեսնենք բուն ինչ կասի,- որոշեց մայր-պինգվինը,- նա աշխարհի ամենաիմաստուն թռչունն է:
Եվ բուն նրան ասաց.
_Ինչ ծիծաղելի ես դու, մա՛յր-պինգվին, դու չգիտե՞ս, որ պինգվինները շագանակագույնփետուրներով են ծնվում: Հետո, երբ մի քիչ մեծանում են, մեջքի փետուրները սևանում են, փորինը՝ սպիտակում:
Վայ, ոնց էի մոռացել,-կանչեց մայր-պինգվինը:
Երբ Արքայազնը մի քիչ մեծացավ, փետուրը թափեց, փոխարենը մեջքին սև փետուրներ աճեցին, փորին՝ սպիտակ:
Ահա այսպիսի պատմություն:

 

1. Գտնել կապակցող բառերը և ներկել դեղին գույնով։

2. Paint ծրագիրով նկարել այս հեքիաթի կազմը։

3. Մեր հեքիաթի հերոսն  ինչպիսի՞նն է։ Արքայազն պինգվինը շականակագույնե, անհամպեր, փոքր, Թագավորական ընտանիքի պիգվիններից էր,