Posted in Ընթերցանություն

Վագր

Վագրը կատվազգի գիշատիչ է, որը հանդիսանում է խոշորագույն ցամաքային գիշատիչներից մեկը, իր չափերով զիջելով միայն սպիտակ և գորշ արջերին: Գոյություն ունի վագրերի 9 ենթատեսակ: Վագրերի 3 ենթատեսակը վերացել են դեռևս 19-րդ դարի սկզբին: Ենթատեսակներից ամենատարածվածը բենգալյան վագրերն են, որոնք կազմում են բոլոր տեսակների 80%-ը:

Վագրը ամենախոշոր վայրի կատուն է, սակայն նրա ենթատեսակները իրարից չափերով բավականաչափ տարբերվում են: Մայրցամաքային ենթատեսակներն կղզիաբնակներից խոշոր են: Ամենախոշոր ենթատեսակներն են բենգալյան և ամուրյան վագրերը: Արու ամուրյան վագրի մարմնի երկարությունը առանց պոչի կարող է կազմել 3.5 մետրի, իսկ քաշը`   300 կգ:

Վագրերը, ի տարբերություն տնային կատուների, ունեն հսկայական բիբեր: Նրանք վարում են ոչ թե գիշերային, այլ «մթնշաղային» կենսակերպ: որսի են դուրս գալիս մայրամուտին կամ վաղ արևածագին: Իսկ ահա տնային կատուները հնում ունեցել են «գիշերային» կենսակերպ, և գիշերով որս կատարելու համար նրանց պետք էր ճղանքաձև բիբեր:

Իրենց տարածքները առանձնացնելու համար նրանք միզում են սահմանին գտնվող ծառերի բների վրա: Թողած հոտի միջոցով վագրերը կարողանում են որոշ տեղեկությունստանալ իրենց ցեղակիցների մասին` սեռը, մոտավոր տարիքը և ի վիճակի է արդյոք նա սերունդ տալ:

Վագրերը հազվադեպ են մռնչում: Հիմնականում դա անում, որպեսզի շփվեն իրենց ցեղակիցների հետ: Զոհի վրա հարձակվելուց առաջ այս կենդանիները չեն մռնչում, այլ թեթևակիորեն մռռում են և ֆշշացնում:

Եթե համատեղ որսից հետո անհրաժեշտություն է առաջանում կիսել զոհի մարմինը, ապա վագրերը նախ և առաջ ուտել թողնում են ձագերին և էգերին: Իսկ առյուծները հակառակ կերպով են վարվում. սկզբում կշտանում են հենց իրենք, այնուհետև թույլ են տալիս մոտենալ էգ առյուծներին և ձագերին:

Վագրերը շատ են սիրում ջրում լինել: Նրանք հիանալի լողանում են և որսի ժամանակ կարող են մի քանի կիլոմետր լողալով անցնել:

Վագրերը` որպես որսորդ, միշտ հարձակվում են թաքստոցից: Եթե զոհը նկատել է վագրին, ապա նա գործնականում երբեք չի հարձակվում, այլ դանդաղ նահանջում է:

Վագրերը մարդուն չեն դիտում որպես որսի օբյեկտ: Նրանք մարդու վրա հարձակվում են միայն այն դեպքում, եթե նրանց թվում է, որ նրանք վտանգի մեջ են: Սակայն եթե նրանց տարածքում երկար ժամանակ կեր չի հանդիպում, ապա սովից նրանք կհարձակվեն նաև մարդու վրա:

Posted in Ընթերցանություն

Վագրի վրա մռնչացող տղան Դոնալդ Բիսեթ

Image result for Դոնալդ Բիսեթ

Հնդկաստանում Սադի անունով մի տղա կար: Նա սիրում էր վագրերի վրա մռնչալ:
— Զգո~ւյշ, -ասում էր մայրը,- վագրերը չեն սիրում, որ իրենց վրա մռնչում են:
Բայց ո՞ւմ ես ասում, մի ականջով մտնում էր, մյուսով դուրս գալիս: Մի օր էլ, երբ մայրը խանութ էր գնացել,  Սադին դուրս եկավ ու գնաց վագր գտնելու, որ վրան մռնչա:
Երկար չփնտրեց: Վագրն էլ ծառի  ետևում Սադիին էր սպասում. հենց Սադին մոտեցավ, նա դուրս թռավ ու մռնչաց.
—  Ռռռռռռը~ռ…
Սադին էլ մռնչաց.
—  Ռռռռռռը~ռ…
«Սա ինձ ինչի՞ տեղ է դրել, —  նեղացած մտածեց Վագրը, — կատվի՞, նապաստակի՞, սկյուռի՞: Հը՞, ոնց որ «սկյուռ» են ասում, հա՞»:
Մյուս օրն էլ վագրը Սադիին տեսավ, թե չէ, ծառի ետևից դուրս թռավ  և առաջվանից բարձր մռնչաց.
—  Ռռռռռռը~ռ…
— Հա~, վա’գր. ողջո~ւյն, -ասաց Սադին ու թփթփացրեց վագրի ուսոին:
Վագրը չէր սիրում, որ իր ուսին թփթփացնում էին: Այդ պատճառով էլ բարկացած հեռացավ: Նա ճանկերն էր սրում, պոչը գետնին խփում, փորձում էր ավելի զարհուրելի մռնչալ:
— Ախր ես Վագր եմ, — կրկնում էր նա, — Վա~գր, Վագռռը~ռ… հետո գնաց գետից ջուր խմելու:
Խմե՜ց, կշտացա՜վ ու նայեց ջրին։ Գետի միջից մի գեղեցիկ վագր էր նայում՝ դեղի՜ն, սև շերտերո՜վ, երկար պոչո՜վ։ Նա նորից մռնչաց ու այնքան բարձր, որ ինքն էլ սարսափած փախավ։ Վազե՜ց, վազե՜ց ու հոգնեց։
«Ումի՞ց եմ փախչում, — մտածեց նա, — չէ՞ որ մռնչացողը ես էի։ Չէ՜, այդ տղայի պատճառով խելքս լրիվ թռցրել եմ։ Չեմ հասկանում՝ ինչո՞ւ է նա վագրերի վրա մռնչում»։
Մյուս օրը, երբ Սադին անցնում էր իր կողքով, վագրը կանգնեցրեց նրան․
— Ինչո՞ւ ես մռնչում վագրերի վրա։
— Ախր նրանցից վախենում եմ, է՜, — ասաց Սադին,  — իսկ երբ ես եմ նրանց վրա մռնչում, կարծես հակառակն է ստացվում։
— Հա՞, — զարմացավ վագրը։
— Վագրերը աշխարհի ամենասարսափելի կենդանիներն են, — շարունակեց Սադին, — միայն քաջերը չեն վախենում նրանց վրա մռնչալ։
Վագրին դա շատ դուր եկավ։
— Կոկորդիլոսից էլ են սարսափելի՞, — հարցրեց նա։
— Հա՛, բա ի՞նչ, — պատասխանեց Սադին։
— Առյուծների՞ց էլ։
— Ըհը՛։
Վագրը հաճույքից մռլտաց։ Տղան նրան արդեն դուր էր գալիս։
— Բայց դու շատ լավ տղա ես, հա՜, — ասաց վագրը ու լիզեց Սադիին։
Այդ օրվանից նրանք հաճախ էին միասին թափառում ու մռնչում իրար վրա։

Վագրերի թագավորություն

Սադին հարյուր մեկ տարեկան է: Նա սովրում է հինգերորդ դասարանում: Սադին երազում էր ունենալ հայրուր հատ վագր: Սադին երազում է երկու հարյուր օր վագրերի հետ ապրել: