Posted in Ընթերցանություն

Երկու ալիք-Դոնալդ Բիսե

Ծովում երկու ալիք էր ապրում, մեկը մեծ, մյուսը` փոքր: Մեծ ալիքի անունը Մեծ էր, փոքրինը` Փոքր:

Նրանք միշտ միասին էին լինում: Փոքրը բոլորի նկատմամբ բարեհամբույր էր, խաղում էր ձկների, քամու և ուրիշ ալիքների հետ: Իսկ Մեծը ամեն բան ջարդուփշուր էր անում ու խորտակում: Նա հատկապես սիրում էր հարձակվել նավերի վրա:

Մի անգամ Մեծ ալիքն ու Փոքր ալիքը խաղում էին ծովափին: Փոքրը լողափին մի տղայի տեսավ, որի ձեռքին պաղպաղակ կար:

Ես էլ եմ պաղպաղակ ուզում,- ասաց նա:

— Հիմա կբերեմ,- ասաց Մեծը: Նա նետվեց տղայի վրա, ձեռքից խլեց պաղպաղակը և տվեց Փոքրին:

Փոքրը պաղպաղակը ուտելուց հետո հարցրեց.

— Իսկ հիմա ի՞ նչ ենք անելու:

_Նայիր այս քարաժայռերին և կտեսնես:

Մեծ ալիքը փքվեց, դարձավ քարաժայռերից էլ մեծ և փլվեց նրանց վրա, բայց հետո թռավ քարաժայռերի վրայով և ընկավ նեղլիկ ճեղքի մեջ:

— Օգնեցե՜ք, – կանչեց նա:

Այդ պահին այդ կողմերով Միրանդա բադն էր անցնում: Նա կանգնեց և հարցրեց:

— Ինչ՞է պատահել:

Ես չեմ կարողանում այստեղից դուրս գալ: Օգնիր ինձ, խնդրում եմ:

_Ոչ, ես չեմ ուզում քեզ օգնել,- ասաց Միրանդան,-դու հարձակվում ես բոլորի վրա, նավեր ես խորտակում, նույնիսկ ժայռերն ես ուզում քանդել: Հենց նոր ես իմ աչքով տեսա, թե դու ինչպես խլեցիր փոքրիկ տղայի պաղպաղակը:
Այդ ժամանակ Միրանդան լսեց, որ ժայռի մյուս կողմում մեկը լալիս է: Նա նայեց ծովին և տեսավ Փոքր ալիքին:

_Ին՞չ է եղել,-հարցրեց Միրանդան:
_Ես ուզում եմ Մեծ ալիքի մոտ գնալ,-ասաց Փոքրը,- նա ժայռերի մեջ է, իսկ ես չեմ կարող բարձրանալ ժայռերի վրայով:
Փոքրը շարունակեց լաց լինել:

_Ես Մեծ ալիքին չեմ օգնի, նա արժանի չէ, -ասաց Միրանդան,-պետք չէ, որ նա ծով վերադառնա: Ա՛յ, քեզ կօգնեմ, եթե դու ուզում ես ժայռի մյուս կողմն անցնել:

_Համաձայն եմ,-ասաց Փոքր ալիքը:

_Լավ ես մտածե՞լ,-հարցրեց Միրանդան:

_Լավ:

_Դե որ այդպես է, արի ետևիցս:

Բադը ցույց տվեց հեշտ ճանապարհը, որով կարելի է հասնել ավազներին: Հետո ավազի մեջ ձեռքով երկար առու փորեց և Փոքր ալիքին ասաց, որ այդ առվով պտտվի ժայռի շուրջը: Փոքր ալիքն այդպես էլ արեց և հայտնվեց ժայռերի մեջ: Մեծի ու Փոքրի ուրախությանը չափ չկար:

_Ջա՜նյ, ինչքան ուրախ եմ, որ քեզ տեսա,-ասաց Մեծը:

_Բա ես ինչ ուրախ եմ,-պատասխանեց Փոքրը:
_Գիտես ի՞նչ, արի միանանք, մի ալիք դառնանք, այդպես միշտ իրար հետ կլինենք,- ասաց Մեծ ալիքը:
_Արի,-համաձայնեց Փոքրը և ուրախությունից ծափ տվեց:

Այդպես սարերի մեջ փոքրիկ լեռնային լճակ առաջացավ: